14:47  ,  10 փետրվարի, 2016

Զիդան. Ռոնալդուն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Կրիշտիանու Ռոնալդուն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ խոսելով պորտուգալացի հարձակվողի եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դիմակայության մասին:

«Կրիշտիանուի մասին շատ բան են խոսում, սակայն սրտի խորքում նա լավ մարդ է: Մեսին մրցակից է, եւ այդ մրցակցությունը միայն նպաստում է ֆուտբոլին: Դա այն է, ինչ ցանկանում են տեսնել ֆուտբոլասերները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Record-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը 5-րդ անգամ ստացել է Մեսին: Ռոնալդուն երկրորդ տեղում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում