14:20  ,  10 փետրվարի, 2016

Խաղադաշտում ստացած վնասվածքից մահացել է պատանեկան թիմի ֆուտբոլիստ

Ֆինլանդիայի պատանեկան լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ ստացած գլխի ծանր վնասվածքի հետեւանքով մահացել է «Հյամեէնլինի» դարպասապահը: Հանդիպումը տեղի է ունեցել արհեստական խոտածածկով խաղադաշտում, հաղորդում է Aamuposti-ն:

Մրցակցի հետ բախվելուց հետո խաղացողն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Երկու օր անց նա մահացել է: Խաղացողի անունն ու մահվան ստույգ պատճառը չի նշվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում