13:12  ,  10 փետրվարի, 2016

Ասիայի Չեմպիոնների լիգա. Չավին վրիպել է 11 մետրանոցից, «Ալ Սադը» լքել է պայքարը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսը չի կարողացել քաթարյան «Ալ Սադին» օգնել նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Որակավորման երրորդ փուլում «Ալ Սադը» պարտվել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ջազիրային»: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ են իրացրել «Ալ-Ջազիրայի» ֆուտբոլիստները՝ 5:4: 36-ամյա Չավին վրիպել է 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ Չավին այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Ալ Սադ», որի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում