13:50  ,  10 փետրվարի, 2016

Ֆուտզալիստ Ռիկարդինյոյի հերթական գեղեցիկ գոլը

Պորտուգալիայի հավաքականի ֆուտզալիստ Ռիկարդինյոն դարձյալ չափազանց գեղեցիկ գոլ է խփել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում: Քառորդ եզրափակիչում պորտուգալացիները 2:6 հաշվով պարտվել են Իսպանիայի հավաքականին եւ լքել պայքարը, իսկ Ռիկարդինյոն դարձել է դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ խմբային փուլում Ռիկարդինյոն ֆանտաստիկ գոլ էր խփել սերբերի դեմ խաղում, որում Պորտուգալիայի հավաքականը պարտվել էր 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում