12:38  ,  10 փետրվարի, 2016

Հարդենի 37 միավորները չխոչընդոտեցին «Գոլդեն Սթեյտի» հաղթանակին, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր կայացել են 5 խաղեր: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 123:110 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 37 միավոր: Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 35 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մայամի» - «Սան Անտոնիո» 101:119 (24:20, 23:34, 28:31, 26:34)

«Նյու Յորք» - «Վաշինգտոն»՝ 108:111 (21:35, 29:28, 33:20, 25:28)

«Միլուոկի» - «Բոստոն»՝ 112:111 (26:30, 27:24, 40:20, 19:37)

«Դալաս» - «Յուտա»՝ 119:121 (լրացուցիչ ժամանակում) (29:21, 29:30, 29:27, 23:32, 9:11)

«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն»՝ 123:110 (42:27, 27:39, 24:27, 30:17)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում