12:05  ,  10 փետրվարի, 2016

Բունդեսլիգա. 20-րդ տուրի լավագույն գոլերը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Սաբլոչ Հուստիի («Այնտրախտ»), Հովարդ Նորդտվեյթի («Բորուսիա Մ.»), Յոհանես Գեյսի («Շալկե»), Նիկոլայ Մյուլերի («Համբուրգ») եւ Կոնստանտինոս Ստաֆիլիդիսի («Աուգսբուրգ») դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ 20-րդ տուրից հետո առաջատար Մյունխենի «Բավարիան» 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով