Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել «Շտուտգարտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, գրում է Daily Mail-ը:
Շտուտգարտում կայացած խաղում դորտմունդցի ֆանատներն իրենց տեղերը զբաղեցրել են 20 րոպե ուշացումով՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով «Շտուտգարտի» ղեկավարության կողմից սահմանված տոմսերի գների վերաբերյալ: Բացի այդ, տրիբունա մտնելուց քիչ անց «Բորուսիայի» երկրպագուները սկսել են թենիսի գնդակներ նետել խաղադաշտ:
Առանց աթոռների տրիբունայում ամենաէժան տոմսերի գները եղել են 19.5 եվրո, իսկ նստարաններով տրիբունայում՝ 38,5 եվրո: Ընդ որում՝ հյուրերի համար նախատեսված տոմսերի մի մասը կազմել է 70 եվրո:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ «Բորուսիան» հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում