09:45  ,  10 փետրվարի, 2016

Գեւորգ Նաջարյանը գրավել է «Սլավիայի» դարպասը

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Աստանան» ստուգողական խաղում 3:0 հաշվով հաղթել է Սոֆիայի «Սլավիային»:

Ղազախական ակումբի երրորդ գոլը խփել է 18-ամյա կիսապաշտպան Գեւորգ Նաջարյանը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը սեպտեմբերին փորձաշրջան էր անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Նաջարյանի նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր, որի կազմում նա Ղազախստանի ավարտված առաջնության 8 հանդիպումներում խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում