00:42  ,  10 փետրվարի, 2016

Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ «Գանձասար-Կապանում»

Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 25-ամյա ձախ եզրային պաշտպան Օտտո Ջոշուան միացել է «Գանձասար-Կապանին»՝ կնքելով 1+1 տարի տարբերակով պայմանագիր:

«Շատ ուրախ եմ, որ «Գանձասար-Կապանի» հետ պայմանագիր եմ ստորագրել: Այն բավականին լավ թիմ է: Գիտեի, որ «Գանձասար-Կապանը» Հայաստանի լավագույն թիմերից մեկն է, որը միշտ մրցունակ է եւ պայքարում է բարձր տեղերի համար: Լավ թիմ է: Տղաները շատ մտերիմ են միմյանց նկատմամբ, բավականին լավ են աշխատում: Լսել եմ, որ այս թիմի խաղերը մարդաշատ պայմաններում եմ անցնում: Երկրպագուի աջակցությունը կարեւոր է յուրաքանչյուր մարզիկի համար, հուսով եմ, որ ինքս էլ կկարողանամ իմ խաղով ուրախացնել նրանց»,- Ջոշուայի խոսքը մեջբերում է կապանյան թիմի մամուլի ծառայությունը:

Ջոշուան 190 սմ հասակ ունի եւ հասցրել է խաղալ ազգային թիմում: Գանայի հավաքականի կազմում Ջոշուան անցկացրել է մեկ ընկերակական հանդիպում Արգենտինայի հավաքականի հետ: Նա հայտավորված է եղել 2014թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում, որում Գանան հասել է մինչեւ եզրափակիչ եւ պարտվել Լիբիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում