00:55  ,  10 փետրվարի, 2016

Արթուր Եդիգարյանը վերադարձել է «Ալաշկերտ»

28-ամյա կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի «Ալաշկերում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Ալաշկերտի» հետ երկու տարվա պայմանագիր կնքելուց հետո Արթուր Եդիգարյանը փորձաշրջանի էր մեկնել Կարագանդայի «Շախտյոր» եւ ղազախական թիմի կազմում մասնակցել էր նաեւ ստուգողական հանդիպման: Սակայն «Շախտյորը» պայմանագիր չի կնքել հայ ֆուտբոլիստի հետ:

Արթուր Եդիգարյանն Անթալիայում միացել է «Ալաշկերտին», որը մարզումային հավաք է անցկացնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում