00:21  ,  10 փետրվարի, 2016

«Փյունիկը» պարտվել է Կիպրոսում

Մարզումային հավաքի Կիպրոս մեկնած Երեւանի «Փյունիկը» ստուգողական հանդիպում է անցկացրել Սոլիգորսկի «Շախտյորի» հետ: 2:1 հաշվով առավելության է հասել Բելառուսի ակումբը: Հանդիպման հաշիվը բացել է «Փյունիկը»: Աչքի է ընկել Կամո Հովհաննիսյանը:

Հանդիպման վերջնամասում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը փոխարինել է թիմի հիմնական կազմը՝ խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր չեն կարողացել պահել առավելությունը, հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Երկշաբաթյա հավաքի ընթացքում երեւանյան թիմը կմրցի նաեւ Չերկասների «Դնեպրի», Կիպրոսի «Ախնայի» եւ «Վոլգայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս