23:25  ,  9 փետրվարի, 2016

Ռուսաստան - Ադրբեջան՝ 6:2

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 6:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ:

Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էդեր Լիման, երկու գոլ է խփել Սերգեյ Աբրամովը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ռոմուլոն: Ադրբեջանի երկու գնդակը խփել է Աուգուստոն:

Եզրափակիչի ուղեգրի համար Ռուսաստանի հավաքականը կմրցի սերբերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում