23:56  ,  9 փետրվարի, 2016

Ռոբերտո Ֆիրմինոն՝ Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը հունվարին, հաղորդում է ասոցիացիայի թվիթերյան էջը:

Բրազիլացի ֆուտբոլիստն անցած ամիս մասնակցել է Պրեմյեր լիգայի չորս հանդիպման, խփել է չորս գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում: Նա երկու գնդակ է ուղարկել Լոնդոնի «Արսենալի» դարպասը 3:3 հաշվով ավարտված խաղում, երկու գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նորվիչի» հետ խաղում: 5:4 հաշվով հաղթել էր Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում