23:05  ,  9 փետրվարի, 2016

Կպոդո. Մարտահրավեր է «Գանձասար-Կապանում» խաղալը, պետք է պատվով հաղթահարեմ

Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ հանդես գալ մեկնարկային կազմում, ասել է «Գանձասար-Կապանի» հետ 1.5 տարվա պայմանագիր կնքած Էդվարդ Կպոդոն (Գանա):

«Ես այսօր պայմանագիր եմ ստորագրել կապանյան թիմի հետ: Շատ ուրախ եմ: Այն ինձ համար նոր մարտահրավեր է եւ ես պետք է պատվով հաղթահարեմ դա: Ինձ բավականին ջերմ ընդունեցին: Շատ ուրախ եմ, որ նման շրջապատում եմ հայտնվել: Միայն ուրախ եմ մեր թիմի երկրպագուների համար, նրանք պետք է աջակցեն մեզ, սատարեն, որպեսզի կարողանանք հաղթել բոլոր խաղերում: Մենք էլ պետք է ուրախացնենք նրանց: Շատ խաղեր չեն մնացել առաջնության ավարտին, ինձնից պետք է լավ ֆուտբոլ սպասել: Հնարավոր է, որ ես էլ կկարողանամ մի քանի գոլ խփել «Գանձասար-Կապանի» կազմում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կպոդոն նախկինում հանդես է եկել մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի «Շիննիկում», Գյումրիի «Շիրակում» եւ «Ուլիսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում