10:12  ,  10 փետրվարի, 2016

Պրեմյեր լիգայի առաջատարն ունի ճիշտ փոխանցումների վատագույն ցուցանիշը

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերն» ընթացիկ առաջնությունում վատագույն ցուցանիշն ունի ճիշտ փոխանցումների ցուցանիշով: Այն կազմում է 69.3 տոկոս, հայտնում է whoscored-ը:

Գնդակի վերահսկելու տոկոսային հարաբերությամբ Կլաուդիո Ռանյերիի թիմը 18-րդ տեղում է՝ 43.7 տոկոս, իսկ այդ ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է (55.8 տոկոս):

«Լեսթերը» Պրեմյեր լիգայի առաջատարն է գնդակ խլելու ցուցանիշով՝ 21.8:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրից հետո լեսթերցիները 5-ական միավոր գերազանցում են 2-3-րդ տեղերը բաժանող «Արսենալին» ու «Տոտենհեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով