11:17  ,  10 փետրվարի, 2016

Pepsi-ն գայթակղիչ առաջարկ է արել «Բարսելոնային»

Ամերիկյան Pepsi ընկերությունն առաջիկայում կարող է դառնալ «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորը:

Sport.es-ի համաձայն՝ այժմ կողմերը բանակցում են հնգամյա պայմանագիր կնքելու շուրջ: Այդ պայմանագրով Չեմպիոնների լիգայի գավաթակիրը կստանա տարեկան 60 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ այժմ կատալոնական ակումբի տիտղոսային հովանավորը Qatar Airways-ն է: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վերջին տարիներին Pepsi-ի գովազդային դեմքն է եւ նկարահանվում է ընկերության գովազդներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում