22:10  ,  9 փետրվարի, 2016

Կառլեն Մկրտչյանը մասնակցել է «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակին

Իսպանիայի Մարբելյա քաղաքում մարզումային հավաքը շարունակող Մախաչկալայի «Անժին» ստուգողական խաղում մրցել է Անգոլայի «Բենֆիկայի» հետ եւ հաղթել է նվազագույն հաշվով: «Անժիի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում «Անժին» 0:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Դինամոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս