Սոչիում մարզումային հավաք անցկացնող Նինժնի Նովգորոդի «Վոլգան» վերջին ստուգողական խաղում 4:1 հաշվով պարտության է մատնել Պերմի «Ամկարին»:
«Վոլգայի» երկրորդ գոլը 47-րդ րոպեին խփել է ամբողջ հանդիպումն անցկացրած Արթուր Սարկիսովը: Հայաստանի հավաքականի հարձակվողը նաեւ վաստակել է 11 մետրանոց հարված:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաեւ Կալինինգրադի «Բալթիկայի» հետ ստուգողական խաղում: 2:1 հաշվով հաղթել էր «Վոլգան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում