20:12  ,  9 փետրվարի, 2016

Արթուր Սարկիսովն աչքի է ընկել «Վոլգայում»

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Նինժնի Նովգորոդի «Վոլգան» վերջին ստուգողական խաղում 4:1 հաշվով պարտության է մատնել Պերմի «Ամկարին»:

«Վոլգայի» երկրորդ գոլը 47-րդ րոպեին խփել է ամբողջ հանդիպումն անցկացրած Արթուր Սարկիսովը: Հայաստանի հավաքականի հարձակվողը նաեւ վաստակել է 11 մետրանոց հարված:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաեւ Կալինինգրադի «Բալթիկայի» հետ ստուգողական խաղում: 2:1 հաշվով հաղթել էր «Վոլգան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում