19:41  ,  9 փետրվարի, 2016

Արաս Օզբիլիսը մարզվել է «Ռայո Վալյեկանոյի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերսկսել է մարզումներն իսպանական «Ռայո Վալյեկանոյի» ընդհանուր խմբում, հաղորդում է Իսպանիայի Պրիմերան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով լուսանկարներ մարզումից:

Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելուց եւ վարձակալությամբ «Ռայո Վալյեկանո» տեղափոխվելուց հետո Օզբիլիսը դեռ հայտավորված չի եղել նոր թիմում: Նախորդ շաբաթը հայ ֆուտբոլիստը բաց էր թողել մարզումները առողջական խնդիրների պատճառով: Նա վատառողջ է եղել եւ ունեցել է բարձր ջերմություն:

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» կհյուրընկալվի Խիխոնի «Սպորտինգին»: Փետրվարի 12-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում