21:17  ,  9 փետրվարի, 2016

Արշավինը կարող է դառնալ Դաշյանի եւ Համբարձումյանի թիմակիցը

Մակեդոնիայի ամենատիտղոսակիր ակումբ «Վարդարը» կփորձի ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Լոնդոնի «Արսենալի», Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինին, հաղորդում է մակեդոնական ekipa-ն:

Ակումբի ղեկավարությունը բանակցում է 34-ամյա ֆուտբոլիստի հետ, որը խզել է պայմանագիրը ռուսական «Կուբանի» հետ: «Վարդարի» սեփականատերը ռուսաստանցի Սերգեյ Սամսոնենկոն է:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արշավինը մասնակցել է 8 հանդիպման եւ գոլ չի խփել: Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները:

Հիշեցնենք, որ «Վարդարում» են հանդես գալիս եւ վերջերս պայմանագրերը երկարաձգել են կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում