17:05  ,  9 փետրվարի, 2016

Լիոնել Մեսին վիրահատվել է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին փետրվարի 9-ին ենթարկվել է երիկամների քարերի հեռացման վիրահատության եւ դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Sport.es-ը:

Արգենտինացի ֆուտբոլիստը բաց էր թողել կատալոնական ակումբի այս շաբաթվա մարզումները, սակայն թիմում հայտնել էին, որ Մեսին լուրջ առողջական խնդիրներ չունի: Սպասվում է, որ արդեն այս շաբաթ ֆուտբոլիստը կմիանա ընդհանուր խմբին եւ կկարողանա մասնակցել փետրվարի 14-ին նախատեսված «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի տնային հանդիպմանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա խաղացողը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում