18:47  ,  9 փետրվարի, 2016

Լոնդոնի բնակիչը 1 ֆունտ ստերլինգի խաղադրույքով շահել է 181 հազար

Արեւելյան Լոնդոնի բնակիչը 1 ֆունտ ստերլինգի խաղադրույք է կատարել 181 000 էքսպրես գործակցով եւ գուշակել է՝ շահելով 181 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը: Բրիտանացին ստացել է շահումը եւ ցանկացել է չհրապարակել անունը:

Խաղադրույքը կատարվել է William Hill բուքմեյքերական ընկերությունում, որի ներկայացուցիչը հայտնել է, թե նախկինում երբեւէ իրենց ընկերությունում չի կատարվել 180 000 գործակցով խաղադրույք, եւ սա համընկնման բացառիկ դեպք է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում