16:49  ,  9 փետրվարի, 2016

Էնդի Մարեյը հայր է դարձել

Ծնվել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի առաջնեկը, տեղեկացնում է ВВС-ն։

Մարեյի կին Քիմ Սիրսը աղջիկ երեխա է ունեցել։ Վերջերս Australian Open-ի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչից կրած պարտությունից հետո բրիտանացին հայտարարել էր, որ նրա կինն ու երեխան ավելի կարեւոր են, քան թենիսը։

Հիշեցնենք, որ Մարեյի հարսանքիը կայացել էր նախորդ տարվա ապրիլին։ Նրա կինը թենիսի հայտնի մարզիչ Նայջել Սիրիս դուստրն է: Զույգը ծանոթացել է US Open-2005-ի ժամանակ: 2009-ին նրանք բաժանվել էին, սակայն 1.5 տարի անց դարձյալ սկսել էին հանդիպել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում