16:28  ,  9 փետրվարի, 2016

Ալեքսանդր Բուբնով․ Մելգարեխոն Յուրա Մովսիսյանից ուժեղ է

Ռուս ֆուտբոլային փորձագետ ու նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովն անդրադարձել է «Կուբանից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Լորենսո Մելգարեխոյին ու ռուսական ակումբից հեռացած Յուրա Մովսիսյանին։

«Ի դեմս Մելգարեխոյի, «Սպարտակը» ձեռք է բերել լայն հնարավորություններով ֆուտբոլիստի։ Պարագվայցի ունիվերսալ խաղացողն ուժեղ է թիմից հեռացած Յուրա Մովսիսյանից, որը կախվածություն ունեցող հարձակվող է եւ ի զորու է կատարել սահմանափակ աշխատանք։

Ի տարբերություն հայ հարձակվողի, Մելգարեխոն կարիք չունի բոլոր ուժերը կենտրոնացնել իր շուրջ․ նա կարող է խաղալ ամեն տեղ, ինտենսիվ պրեսինգի դիմել՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե։ Արագության ու տեխնիկայի շնորհիվ նա կարող է ստեղծել դրվագ, օգտակար լինել ե՛ւ պաշտպանութունում, ե՛ւ հարձակման գծում»,- Բուբնովի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը վերադարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», որը մինչեւ 2016-ի ավարտը վարձակալել է նրան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում