15:56  ,  9 փետրվարի, 2016

Բուսկետս․ Միայն կինս ու Գվարդիոլան կարող են ստիպել հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը պատմել է, թե որ դեպքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

«Միշտ ասել եմ, որ միայն 2 մարդիկ կարող են ինձ ստիպել հեռանալ «Բարսելոնայից»։ Նրանցից մեկը կինս է, սակայն նա երկրպագում է «Բարսելոնային»։ Այնպես որ, այդ հարցով խնդիրներ չեն լինի։ Մյուսը Խոսեպ Գվարդիոլան է։ Ակնհայտ է, որ ես պարտական եմ նրան, եւ ինձ համար պատիվ էր աշխատել այդպիսի մասնագետի հետ։ Սակայն Գվարդիոլան գիտի, որ իմ ակումբը «Բարսելոնան» է, որը նաեւ նրա ակումբն է։ Այնպես որ, չեմ կարծում, որ նա կխնդրի այդ մասին»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառցում, որ Գվարդիոլան, այս մրցաշրջանի վերջում գլխավորելով «Մանչեսթեր Սիթին», փորձելու է Բուսկետսին տանել անգլիական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում