15:19  ,  9 փետրվարի, 2016

Տոնի Կրոսի կլաուզուլան՝ 300 միլիոն եվրո

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի կլաուզուլան։

Goal.com-ի համաձայն՝ մինչեւ պայմանագրի ավարտը Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պետք է վճարել 300 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կրոսը 2014-ին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի հետ կնքել էր 6 տարվա պայմանագիր։ Նրա տրանսֆերը կազմել էր 25-30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում