14:50  ,  9 փետրվարի, 2016

Հայ ըմբիշները հավաք են անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Ուկրաինայի թիմերի հետ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ուկրաինական Կոնչեզասպ օլիմպիական բազայում անցկացնում է հավաք, որի մասին պատմել է թիմի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը

«Հավաքն անցնում է ըստ ծրագրի: Այստեղ համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ: Հավաքի ավարտից հետո կմասնակցենք Կիեւում կայանալիք մրցաշարին, որի արդյունքների հիման վրա էլ կձեւավորվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմը: Մրցաշարից հետո կվերադառնանք Երեւան, իսկ մեկ շաբաթ անց կմեկնենք Ստայկի` ուսումնամարզական հավաքի, այնտեղից էլ՝ Ռիգա Եվրոպայի առաջնության»,- Բաղդադյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը։

Հայ ըմբիշները մասնակցելու են Ուկրաինայի անվանի մարզիկներին եւ մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին, որը կկայանա փետրվարի 12-14-ը Կիեւում։

Հայաստանը ներկայացնելու են՝ Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում