12:40  ,  9 փետրվարի, 2016

«Բարսելոնայի» փոխնախագահ. Հանգիստ եղեք, Նեյմարը չի հեռանա

«Բարսելոնայի» փոխնախագահ Կարլես Վիլարուբին խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ լուրերին:

«Շատերն են ցանկանում ձեռք բերել Նեյմարին, սակայն մենք հանգիստ ենք, քանի որ նա երջանիկ է «Բարսելոնայում»: Ցանկանում եմ հանգստացնել մեր երկրպագուներին եւ ասել, որ Նեյմարը ոչ մի տեղ չի հեռանա»,- փոխնախագահի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ 24-ամյա բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում