14:12  ,  9 փետրվարի, 2016

NBA. Ամենահեռվից դիպուկ նետումը վերջին 9 տարում

«Դետրոյտի» կենտրոնական Անդրե Դրամոնդը «Տորոնտոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության խաղում դիպուկ նետում է կատարել 21.6 մետրից: Վերջին 9 տարում դա NBA-ի ամենահեռու տարածությունից դիպուկ նետումն էր, հայտնում է ESPN-ը:

Այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը 2007-ին զամբյուղը գրավել էր 25 մետրից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս