13:09  ,  9 փետրվարի, 2016

«Այաքսի» ֆանատին ազատազրկում է սպառնում «Ֆեյենորդի» դարպասապահի խրտվիլակի համար (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսի» երկրպագուներից մեկին արգելել են ներկա գտնվել թիմի տնային խաղերին: «Ֆեյենորդի» դեմ խաղում այդ ֆանատը հյուրերի դարպասապահ Քենետ Վերմեերի խրտվիլակը կախել է «Ամստերդամ Արենայի» տրիբունայից: «Այաքսի» նախկին դարպասապահն Ամստերդամի թիմում խաղացել էր երկար տարիներ եւ, տեղափոխվելով «Ֆեյենորդ», դարձել թիմի երկրպագուների «թշնամին»: Նշվում է, որ նրա խրտվիլակը պատրաստած երկրպագունին սպառնում է ազատազրկում:

Այդ խաղում «Այաքսը» հաղթել է 2:1 հաշվով, հայտնում է Telegraaf.nl-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում