11:08  ,  9 փետրվարի, 2016

Ռոնալդուն Marca-ին առաջարկել է ընտրել ամենաճաշակով հագնվող ֆուտբոլիստին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը: Արարողությունից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը Marca թերթին առաջարկել է ընտրել նաեւ Պրիեմրայի ամենաճաշակով հագնվող ֆուտբոլիստին:

«Լավ առաջարկ ունեմ Marca-ի համար: Առաջարկում եմ մրցանակ սահմանել ամենաճաշակով հագնվող ֆուտբոլիստի համար: Ի՞նչ եք կարծում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի 2014/15թթ. առաջնությունում պորտուգալացի հարձակվողը խփել էր 48 գոլ՝ 5 գոլով գերազանցելով Լիոնել Մեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում