09:41  ,  9 փետրվարի, 2016

Անա Իվանովիչն ու Շվայնշտայգերը կամուսնան մարտին

Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշել են ամուսնանալ:

Bild-ի համաձայն՝ աստղային զույգի հարսանիքը կայանալու է հաջորդ ամիս: Հարսանեկան արարողությունն անցկացվելու է Սերբիայում կամ Իսպանիայում, իսկ հյուրերի թվում լինելու են Շվայնշտայգերի թիմակիցները ֆուտբոլի Գերմանիայի հավաքականում եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ակումբակիցները, ինչպես նաեւ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում