09:09  ,  9 փետրվարի, 2016

«Չելսիի» պաշտպանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածն ու Եվրո-2016-ը

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման այլեւս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում, գրում է Daily Mail-ը:

Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղում: Զուման պետք է վիրահատվի, իսկ վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Դա նշանակում է, որ նա բաց կթողնի նաեւ ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում