22:15  ,  8 փետրվարի, 2016

Լիոնել Մեսին կվիրահատվի

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երիկամային քարերի խնդիր ունի: Փետրվարի 9-ին 28-ամյա ֆուտբոլիստը կենթարկվի ոչ բարդ վիրահատության, հաղորդում է Sport.es-ը:

Մեսին բաց է թողել կատալոնական թիմի հերթական մարզումը: Սպասվում է, որ հենց վիրահատության օրը ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ արդեն փետրվարի 11-ին կմասնակցի «Բարսելոնայի» հաջորդ մարզմանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին անցկացրել է 17 հանդիպում, խփել է 12 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում