21:42  ,  8 փետրվարի, 2016

Վարազդատ Հարոյանն՝ «Ակտոբեում» (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շարունակում է փորձաշրջան անցնել Ղազախստանի «Ակտոբեում»:

Ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է ներկայացրել Թուրքիայում «Ակտոբեի» հերթական մարզումից:

Փետրվարի 8-ին «Ակտոբեն» ստուգողական խաղում 0:4 հաշվով պարտվել է սերբական «Վոժդովացին»: Հարոյանն անցկացրել է ամբողջ երկրորդ խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում