21:11  ,  8 փետրվարի, 2016

«Դաչիայի» սեփականատերը՝ Վարդան Պողոսյանի մասին

Մոլդովայի «Դաչիայի» սեփականատեր Ադլան Շիշխանովը հայտնել է, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Վարդան Պողոսյանն ընդհանուր խմբից շուտ էր մեկնել Իսպանիա, որպեսզի վերացներ թեթեւ վնասվածքի հետեւանքները:

«Մենք պայմանագիր ենք կնքել Վարդան Պողոսյանի հետ: Մոլդովայում, արհեստական խոտածածի վրա մարզումների ժամանակ նա թեթեւ վնասվածք էր ստացել: Այդ պատճառով բոլորից շուտ էր մեկնել Իսպանիա, որտեղ անցել է բուժում եւ ապաքինվել է»,- Շիշխանովի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջին ստուգողական խաղում «Դաչիան» 0:2 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին: Վարդան Պողոսյանը փոխարինման է դուրս եկել 35-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում