19:40  ,  8 փետրվարի, 2016

Հայկ Գալստյանը նորամուտն է նշել «Բոխումում»

Կիսապաշտպան Հայկ Գալստյանը նորամուտն է նշել գերմանական «Բոխումի» մինչեւ 19 տարեկանների թիմում: Առաջնության խաղում «Բոխումը» 8:1 հաշվով պարտության է մատնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Մ-19 թիմին:

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի խաղացողը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Հայկ Գալստյանը «Բոխում» է տեղափոխվել գերմանական «Հոֆենհայմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում