18:50  ,  8 փետրվարի, 2016

«Բանանցը» վերջին հանդիպումն է անցկացրել Կիպրոս մեկնելուց առաջ

«Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում ստուգողական հանդիպում են անցկացրել «Բանանցը» եւ «Բանանց-2»-ը: 3:2 հաշվով հաղթել է առաջին թիմը: 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն էր տվել նախորդ օրը «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղացած ֆուտբոլիստների մեծամասնությանը եւ դաշտ էին դուրս եկել հիմնականում այն խաղացողները, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ խաղում: 

Առաջին կեսում անկյունայինի խաղարկությունից հետո Էդգար Մովսիսյանը գնդակն ուղարկեց դեպի դարպասի կողմ եւ «Բանանց-2»-ի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Քիչ անց Էդգար Մովսիսյանի փոխանցումից հետո Հովհաննես Իլանգյոզյանը գլխի հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում «Բանանցի» գրոհն ավարտվեց Ացամազ Բուրաեւի դիպուկ հարվածով՝ 3:0:

Խաղավերջում «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին եւ կարողացան երկու անգամ գրավել «Բանանցի» դարպասը: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Նելսոն Խաչատրյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը

Փետրվարի 11-ին «Բանանցը» կմեկնկի Կիպրոս, որտեղ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը մրցաշրջանի վերսկսումից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով