17:43  ,  8 փետրվարի, 2016

Լորենսո Մելգարեխոն միացավ Մոսկվայի «Սպարտակին»

Ֆուտբոլի Պարագվայի հավաքականի կիսապաշտպան Լորենսո Մելգարեխոն «Կուբանից» տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկարամյա պայմանագիր, հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը: Ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագիրը 4.5 տարով է: Ֆուտբոլիստը կմեկնի Իսպանիայի Մարբելյա քաղաք, որտեղ հավաք է անցկացնում Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմը:

Մելգարեխոն «Կուբան» էր տեղափոխվել 2013թ. սեպտեմբերին պորտուգալական «Բենֆիկայից»: «Կուբանում» անցկացրած 47 հանդիպումներում նա խփել է 15 գոլ: 2012 թվականից Մելգարեխոն հանդես է գալիս Պարագվայի ազգային հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում