17:12  ,  8 փետրվարի, 2016

Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել

«Մոնակոյում» վարձավճարով հանդես եկող Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում, հայտնում է France Football-ը:

Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ֆաբիու Կոենտրաուի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին», իսկ «Մոնակոյի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում