16:06  ,  8 փետրվարի, 2016

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը հանդես կգա Գերմանիայում

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Bavarian open գեղասահքի միջազգային մրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Նրանք կմրցեն 17 պարային զույգերի հետ: Վերջերս Կարապետյան – Սենեկալ զույգը 18-րդ տեղն էր գրավել Եվրոպայի առաջնությունում: Bavarian Open-ը կանցկացվի փետրվարի 17- 21-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում