15:40  ,  8 փետրվարի, 2016

«Փյունիկը» մեկնել է Կիպրոս եւ կանցկացնի 4 հանդիպում

Երեւանի «Փյունիկը» փետրվարի 8-ի առավոտյան մեկնել է Կիպրոս, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնի Այա Նապայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի չեմպիոնը կանցկացնի 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 9-ին Սալիգորսկի «Շախտյոր» հետ:

Փետրվարի 15-ին Սարգիս Հովսեփյանի թիմը կունենա 2 ստոգողական խաղ՝ «Դնեպր Չերկասի» եւ «Ախնայի» հետ: «Փյունիկի» վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», որի հետ հայկական ակումբն ուժերը կչափի փետրվարի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում