15:25  ,  8 փետրվարի, 2016

Տորեսի 100 գոլերն «Աթլետիկոյում»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը Մադրիդ «Աթլետիկոյում» հատել է 100 գոլի սահմանագիծը: Դա տեղի ունեցավ «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, որում «Աթլետիկոն» Մադրիդում կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով, իսկ Տորեսը գոլ խփեց փոխարինման դուրս գալուց հետո:

Տեսանյութում 31-ամյա իսպանացու բոլոր գոլերն են «Աթլետիկոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում