13:55  ,  8 փետրվարի, 2016

Արտյոմ Խաչատուրովը հեռացել է «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը հեռացել է Երեւանի «Արարատից», հայտնում է ակումբի կայքը:

23-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը խզվել է նրա նախաձեռնությամբ:

«Արարատ» է վերադարձել կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով վերջին շրջանում մարզվում էր պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշում»:

Հիշեցնենք, որ Արտյոմ Խաչատուրովը 2015-ի վերջնամասում հեռացել էր ղազախական «Կիզիլ Ժարից», իսկ «Արարատի» կազմում մասնակցեց Սոչիում կայացած հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում