12:11  ,  8 փետրվարի, 2016

Խոակին Բոգոսյանը գոլ է խփել փոխարինան դուրս գալուց հետո

Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Սարանդիի «Արսենալի» կազմում:

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության առաջին տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Կոլոնին»: 28-ամյա Բոգոսյանը փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում կրճատել է հաշիվը:

Հիշեցնենք, որ Խոակին Բոգոսյանը վերջերս ուրուգվայական «Սերոյից» էր տեղափոխվել արգենտինական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով