12:40  ,  8 փետրվարի, 2016

Իկեր Կասիլյասը գոլ է բաց թողել 10-րդ վայրկյանին

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում «Պորտուն» տանը 1:2 հաշվով պարտվել է «Արուկային»: Հյուրերը «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավել են խաղի 10-րդ վայրկյանին:

«Պորտուն» 46 միավորով երրորդ տեղում է եւ 6 միավոր զիջում է առաջատար Լիսաբոնի «Բենֆիկային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում