11:47  ,  8 փետրվարի, 2016

Թալանել են Մայքլ Էսյենի տունը

Հունական «Պանատինաիկոսի» գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենի տունը թալանել են Աթենքում: Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ նրա տանից տարել են գումար ու թանկարժեք իրեր:

«Առաջին անհաջող շաբաթս էր Աթենքում: Թալանեցին իմ տունը, ինչպես նաեւ մենք պարտվեցինք «Սանտիին»: Սակայն ես չեմ հուսալքվում: Ուժեղը միշտ հաղթահարում է դժվարությունները»,- Instagram-ում գրել է 33-ամյա կիսապաշտպանը, որը տանից բացակայել է կողոպուտի պահին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում