11:16  ,  8 փետրվարի, 2016

Ռամոս. Մոդրիչն անփոխարինելի է «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը գովել է իր ակումբակից Լուկա Մոդրիչին, որը հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Գրանադայի» դեմ Պրիմերայի 23-րդ տուրի խաղում:

«Այո, այս գոլը առաջին պլան դուրս բերեց նրան: Ըստ ինձ՝ Լուկան անփոխարինելի է «Ռեալի» համար: Նա հաճախ չէ հայտնվում ուշադրության կենտրոնում, սակայն իսկական հենասյուն է, որի վրա հենված է թիմը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Գրանադայում կայացած խաղում խորվաթ կիսապաշտպանը գեղեցիկ գոլ խփեց 85-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում