01:40  ,  8 փետրվարի, 2016

«Ռոմայի» տնային հաղթանակը

Իտալական A Սերիայի 24-րդ տուրում Հռոմի «Ռոման» տանը 2:1 հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Տանտերերից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ու թիմի նորեկ Դիեգո Պերոտին:

«Ռոման» 44 միավորով 5-րդ տեղում է եւ 12 միավոր զիջում է առաջատար «Նապոլիին»:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 2:1

Ալեսանդրո Ֆլորենցի, 45+1, Դիեգո Պերոտի, 50 – Ֆերնանդո, 57

«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում